«Լիվերպուլը» ոչնչացրեց «Մանչեսթեր Յունայթեդին». Ռոնալդուն չմասնակցեց խաղին (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ` 4-0: Խաղի մեկնարկից ընդամենը 5 րոպե անց Լուիս Դիասը բացեց հաշիվը: 22-րդ րոպեին 6 խաղ առանց գոլի մնացած Մուհամեդ Սալահը կրկնապատկեց իր թիմի առավելությունը:  68-րդ րոպեին աչքի ընկավ Սադիո Մանեն, իսկ 85-րդ րոպեին Մուհամեդ Սալահը դարձավ դուբլի հեղինակ: Հյուրերի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց թողեց հանդիպումը:

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 76 միավոր և բարձրացավ առաջին հորիզոնական: «Մանչեսթեր Յունայթեդը» 54 միավորով 6-րդն է: