Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Լա լիգայի «Օսասունայի» հետ խաղի նախօրեին կարծիք է հայտնել մարզչական աշխատանքի գնահատականի վերաբերյալ։
«Ինձ բախտ է վիճակվել աշխատել մեծ ակումբներում։ Մարզչին գնահատելիս պետք է հաշվի առնել ոչ միայն նվաճած տիտղոսները։ Կան հիանալի մարզիչներ, որոնք փրկում են թիմերին անկումից:
Եթե ինձ ասում են, որ բախտս բերել է, դա նրանից է, որ ես այլ հատկանիշ ունեմ։ Նապոլեոնն ասել է, որ նախընտրում է հաջողակ գեներալներին լավ գեներալներից»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Լա լիգայի 33-րդ տուրի «Ռեալ Մադրիդ»-«Օսասունա» հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին։