Գվարդիոլան՝ Հալանդի հնարավոր տրանսֆերի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին։

«Լուրեր Հալանդի մասի՞ն։ Ես ձեր հարցին պատասխան չունեմ։ Առանց մեկնաբանությունների։ Ես մեկ այլ մտահոգություն ունեմ՝ մտածելու, թե ինչ կլինի ակումբում հաջորդ մրցաշրջանում: Մեզ հարձակվող պե՞տք է: Մենք խաղում ենք առանց հարձակվողի։ Երկար տարիներ ես չեմ մտածում տրանսֆերային պատուհանների մասին, հատկապես, երբ մենք անհավանական հանդիպումներ ենք ունենում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրլինգ Հալանդը «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանավորվել է 5 տարվա պայմանագրի շուրջ՝ շաբաթական 600.000 եվրո աշխատավարձով, ինչը նրան կդարձնի ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։