Պաշտոնական․ Ռոնալդուն չի մասնակցի «Լիվերպուլի» հետ հանդիպմանը՝ նորածին որդու մահվան կապակցությամբ

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նորածին որդու մահվան կապակցությամբ բաց կթողնի Պերեմիեր լիգայի 34-րդ տուրի «Լիվերպուլի» հետ կայանալիք հանդիպումը։

  • Ընտանիքն առաջին տեղում է, և Ռոնալդուն պետք է աջակցի իր սիելիներին այս չափազանց դժվար պահին։ Այսպիսով, մենք կարող ենք հաստատել, որ նա երեքշաբթի երեկոյան «Էնֆիլդում» չի մասնակցի «Լիվերպուլի» հետ հանդիպման»,- ասված է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ 37-ամյա ֆուտբոլիստը իր ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ սոցցանցերում գրառում էր կատարել, որտեղ հայտնել էր իրենց նորածին որդու մահվան մասին։ Հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին ժամը՝ 23։00-ին։