«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանի ծառայություններով

«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի ծառայություններով, հայտնում է Goal պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոական ակումբի ղեկավարությունը մտադիր է պորտուգալացուն այս ամառ պայմանագիր առաջարկել։  27-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Քաղաքացիների» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։