Հրապարակվել է Պիկեի և Ռուբիալեսի խոսակցությունների նոր ձայնագրություններ

Հրապարակվել են Ժերար Պիկեի և Լուիս Ռուբիալեսի խոսակցությունների նոր ձայնագրությունները, հայտնում է Marca-ն։ Հիշեցնենք, որ  երեկ El Confidencial-ը հրապարակել էր հետաքննություն, որի համաձայն «Բարսելոնայի»  պաշտպանին պատկանող ընկերությունը տարեկան 4 միլիոն եվրո է ստանում Սաուդյան Արաբիայում Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունն անցկացնելու համար: Այսօր պարբերականը հրապարակել է Պիկեի և Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսի խոսակցությունների ձայնագրությունների նոր վերծանումները: Դրանցից հետևում է, որ նրանք օգտագործել են Լիոնել Մեսսիի կերպարը, որն այն ժամանակ խաղում էր «Բարսելոնայում», որպեսզի համոզեն իսպանացի ֆուտբոլիստների ասոցիացիայի( AFE) ղեկավար Դավիդ Ագանսոյին ՝ համաձայնություն տալ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը հունվար տեղափոխելու համար։  Նշենք, որ մինչ այդ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության հանդիպումները անցկացվում էին օգոստոսին։