«Բարսելոնան» Լևանդովսկիի տրանսֆերի համար կառաջարկի 30-35 մլն․ եվրո

«Բարսելոնան» շուտով «Բավարիային» Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերը գնելու առաջարկ կանի։ Sky Sport Deutschland-ի տեղեկությունների համաձայն՝ կատալոնական ակումբը Լևանդովսկիի համար կառաջարկի 30-35 մլն․ եվրո, սակայն «Բավարիան» ավելին է ցանկանում։ Հավանական է, որ լեհ ֆուտբոլիստը անվճար կհեռանա «Բավարիայից» 2023 թ․-ի ամռանը, երբ լրանա նրա պայմանագրի ժամկետը, սակայն իրադարձությունների զարգացման ամենահավանական տարբերակը մնում է նոր համաձայնագրի ստորագրումը։  Լևանդովսկին ցանկանում է, որ մյունխենյան ակումբը զգալիորեն բարձրացնի նրա աշխատավարձը։

Kicker-ը գրում է, որ  «Բավարիան»  կարող է քննարկել հարձակվողին 40 մլն․ եվրոյով վաճառելու տարբերակը։ Ակումբը չի պատրաստվում բարձրացնել նրա աշխատավարձը։ Տեղեկացնենք, որ այս մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 47 գոլի հեղինակ: