Տեն Հագը մոտակա օրերին պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Էրիկ Տեն Հագը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը։ The Guardian-ի տվյալներով ՝ 52-ամյա մասնագետին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակելու մասին կհայտարարեն առաջիկա օրերին, երբ ակումբը համաձայնության գա «Այաքսի» հետ  2 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում վճարելու շուրջ։ Պայմանագրի ժամկետի վերաբերյալ բանակցությունները դեռևս շարունակվում են։ Սպասվում է , որ Տեն Հագի հետ կկնքվի 3 տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, կամ միանգամից քառամյա պայմանագիր։ «Մանչեսթեր Յունայթեդը» երաշխավորել է Տեն Հագին, որ նա կմասնակցի  ակումբի տրանսֆերների վերաբերյալ որոշումների կայացմանը, նա դա կանի ակումբի ղեկավարության հետ միասին։ Նշենք, որ Տեն Հագը  պահանջել էր դա, որպեսզի նվազեցնի ակումբի տրանսֆերային քաղաքականության մեջ թույլ տրվող սխալների քանակը։ Այժմ բանակցություններ են ընթանում Միտչել Վան Դեր Գագին և Ստիվ Մաքլարենին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի օգնականներ նշանակելու շուրջ։