Ֆաբրիցիո Ռոմանո․ «Էրիկ Տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչն է»

Հանրահայտ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը»  պայմանագիր է կնքել «Այաքսի» ներկայիս մարզիչ Էրիկ Տեն Հագի հետ։

Աղբյուրի համաձայն՝ հաջորդ մրցաշրջանից սկսած հոլանդացի մասնագետը արդեն պաշտոնապես կհայտարարվի, որպես «Կարմիր սատանաների» նոր գլխավոր մարզիչ և կփոխարինի ներկայիս մարզիչ Ռալֆ Ռագնիկին, ով ակումբում ստանալու է խորհրդականի պաշտոն։

Ռոմանոյի հաղորդմամբ՝ այսօր կողմերը քննարկել են նաև Տեն Հագի փոխհատուցման չափը, որը կազմելու է մոտ երկու միլիոն եվրո։