«Մոուրինյոն միֆ է, ծիծաղելի է «Բոդե/Գլիմտին» հաղթելը տոնելը, նրանց 7 խաղացողներ նավահանգստում ձուկ են բեռնաթափում». Դի Կանիո

Պալոլո Դի Կանիոն քննադատել է Ժոզե Մոուրինյոյին «Բոդե/Գլիմտի» հետ խաղում տարած հաղթանակից հետո։ Կոնֆերենցիայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում 4։0 հաշվով հաղթելով նորվեգական թիմին «Ռոման» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։

«Բոլորը հիանում են Կոնֆերենցիայի լիգայով, որն, ի դեպ, դեռ պետք է հաղթել: Հասկանու՞մ եք, որ Բոդե/Գլիմտը 7 խաղացող ունի, որոնք նավահանգստում ձուկ են բեռնաթափում։ Մոուրինյոն՝ միֆ է։ Եկեք չխոսենք իտալական ֆուտբոլը վերակենդանացնելու մասին՝ Կոնֆերենցիայի լիգայի պատճառով, բավական է այս անհեթեթությունը: Պետք է իրերն իրենց անուններով կոչել։ Ծիծաղելի է «Բոդե/Գլիմտին» հաղթելը տոնելը»,-  Sky Sports Italia-ի եթերում ասել է «Լացիոյի» ու Իտալիայի հավաքականի նախկին խաղացողը։