«Բավարիան» կերկարաձգի Մյուլլերի պայմանագրի ժամկետը

Մյունխենի «Բավարիան»  համաձայնության է եկել կիսապաշտպան Թոմաս Մյուլլերի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում, հայտնում է Bild-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2025թ․-ը։ Տեղեկացնենք, որ այս մրցաշրջանում Մյուլլերը Գերմանիայի Բունդեսլիգայում «Բավարիայի» կազմում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է 7 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։