Վիկտոր Գոնչարենկոն ամռանը հնարավոր է  վերադառնա ՌՊԼ

ԲԿՄԱ-ի և «Կրասնոդարի» նախկին գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն ամռանը հնարավոր է  վերադառնա ՌՊԼ, իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ռուսաստանի հավաքականի նախկին մամուլի քարտուղար Իլյա Կազակովը։ Նրա տեղեկություններով ՝ ամռանը 44-ամյա բելառուս մասնագետը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ, սական ակումբի անունը չի նշվում։ Հիշեցնենք, որ բացի վերոհիյալ թիմերից Ռուսաստանում Գոնչարենկոն նախկինում գլխավոր է նաև ՈՒՖԱ-ն, «Ուրալը»  և «Կուբանը»։ Նշենք, որ 2018թ․-ին Գոնչարենկոն ԲԿՄԱ-ի հետ դարձել է Ռուսաստանի սուպերգավաթակիր։ Տեղեկացնենք, որ Գոնչարենկոյի վերջին ակումբը «Կրասնոդարն» էր, որտեղից նա հեռացել է հունվարին։