«Բարսելոնայի» երկրպագուները բողոքի ակցիա կանցկացնեն ակումբի ղեկավարության դեմ

«Բարսելոնայի» երկրպագուները դժգոհ են մնացել Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Այնտրախտի» երկրպագուների զգալի ներկայությունից «Կամպ Նոու» մարզադաշտում։

Ինչպես հայտնում է Catalunya Radio-ն, թիմի երկրպագուների խմբերից մեկը՝ PB Nostra Ensenya-ն պատրաստվում է բողոքի ակցիա անցկացնել ակումբի ղեկավարության դեմ՝ Լա Լիգայի 32-րդ տուրի՝ «Կադիսի» դեմ խաղից առաջ, որը կկայանա վաղը՝ ապրիլի 18-ին։

Հիշեցնենք, որ ի նշան բողոքի՝ կատալոնացի երկրպագուները խաղի ընդմիջմանը լքեցին իրենց տեղերը և վերադարձան երկրորդ խաղակեսի մեկնարկից միայն 10-20 րոպե անց։ «Բարսելոնա» — «Այնտրախտ» հանդիպմանը ներկա է եղել գերմանական ակումբի մոտ 30 հազար երկրպագու։