«Դինամոն» հրաժարվում է իր ֆուտբոլիստներին բաց թողնել Ուկրաինայի հավաքական

Կիևի «Դինամոյի» ղեկավարությունը հրաժարվում է ֆուտբոլիստներին բաց թողնել Ուկրաինայի հավաքականի ուսումնամարզական հավաքին, հայտնում է Sport.ua-ն։

Աղբյուրի համաձայն՝ կիևյան ակումբը մտադիր է բոլոր խաղացողներին օգտագործել բարեգործական հանդիպումներում, որոնք կանցկացվեն ապրիլի վերջին ազգային հավաքականի հավաքի հետ միաժամանակ։ Այսպիսով, «Դինամոյի» ղեկավարության կարծիքով, ֆուտբոլիստները բավականաչափ խաղային պրակտիկա կստանան։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ուկրաինայի հավաքականը ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի կիսաեզրափակչի փլեյ-օֆֆի խաղում պետք է հանդիպի Շոտլանդիայի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա Գլազգոյում։