Կիևի «Դինամոն» հրաժարվում է խաղացողներին բաց թողնել Ուկրաինայի հավաքական

Կիևի «Դինամոյի» ղեկավարությունը հրաժարվում է իր խաղացողներին բաց թողնել Ուկրաինայի ազգային հավաքականի ապրիլյան հավաքին, հայտնում է Sport.ua-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս որոշման պատճառը «Դինամոյի» բարեգործական հանդիպումներն են, որոնք նախատեսված են նույն ժամանակահատվածում։ Կիևի ղեկավարությունը կարծում է, որ խաղացողները բավականաչափ խաղային պրակտիկա կունենան։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքը կանցկացվի Սլովենիայում ապրիլի վերջին։