«Բորուսիայի» մարզիչը ցանկացել է խոսել միայն մի ֆուտբոլիստի մասին

Դորտմունդի «Բորուսիան» 6-1 հաշվով ջախջախել է «Վոլֆսբուրգին»։ Խաղից հետո «Իշամեղուների» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզը ցանկացել է կենտրոնանալ միայն մի խաղացողի վրա՝ հայտարարելով․

«Այսօր իմաստ չունի խոսել առանձին խաղացողների մասին, բացի Թոմ Ռոտից։ Իհարկե, Թոմը վաղուց է մեր ցանկում, մենք գիտենք նրա որակները։ Ամռանը նա հավաքների էր ու ընդհանուր առմամբ գերազանց աշխատանք էր կատարում։ Ժամանակն էր նման տղային խաղադաշտ դուրս բերել։

Անշուշտ, գոլով նա էլ ավելի շատ ապահովություն ստացավ։ Որքանով ես գիտեմ Թոմին՝ նա իր տարիքի համեմատ հրաշալի է խաղում։ Հուսով եմ՝ սա էլ ավելի կոգեշնչի», — ասել է մարզիչը։

Հիշեցնենք, որ Թոմ Ռոտը դարձել է Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որը գոլի հեղինակ է դառնում նորամուտի խաղում։