«Բարսելոնան» կփորձի գնալ Ժեզուսին, եթե Լևանդովսկիի հնարավոր տրանսֆերը չկայանա

«Բարսելոնան» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսին ձեռք բերելու տարբերակը որպես այլընտրանք, եթե չհաջողվի պայմանավորվել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի հետ։ Այս մասին  հայտնում է Marca-ն։ 25-ամյա Ժեզուսը անգլիական թիմում է 2017 թվականից։

Բրազիլացի հարձակվողն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 33 խաղում դարձել է 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: