«Մենք մեզ տանը չէինք զգում». Չավին՝ «Նոու Կամպում» մթնոլորտի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» կրած պարտության պատճառ նշել է երկրպագուների պահվածքը։ Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության հանդիպման ժամանակ Ֆրանկֆուրտից ներկա էին թիմի ավելի քան 30 հազար երկրպագու։ «Բարսելոնան» այդ խաղում պարտվեց 3:2 հաշվով։

«Ֆուտբոլիստներն իրենց տանը չէին զգում: Սա արդարացում չէ, բայց մթնոլորտն ազդեց մեզ վրա։ Մենք մեզ անհարմար էինք զգում։ Ես վատ զգացողություն ունեցա այն պահից, երբ հյուրանոցում ավտոբուս նստեցինք։ Մենք մեզ տանը չէինք զգում։ Մեզ վրա տարբեր առարկաներ էին նետում, խաղացողները նույնիսկ հանդերձարան տանող թունել չկարողացան մտնել։ Իսկ առաջին րոպեներին մրցակիցը 11 մետրանոց վաստակեց։ Ամեն իմաստով ճակատագրական երեկո էր։ Վատ սկսվեց ու վատ ավարտվեց։ Մենք մեզ թալանված ենք զգում մեր սեփական տանը։ Ակումբը ինչ-որ պահի բացատրություն կտա սրա համար, կամ գոնե միջոց կգտնի, որ հետագայում դա տեղի չունենա: Սա, իհարկե, ակումբի մեղքն է»,- ասել է Չավին։