Առաջին իտալացին. Իմոբիլեն հերթական ռեկորդն է սահմանել «A» Սերիայում

Չիրո Իմոբիլեն առաջին իտալացի ֆուտբոլիստն է, որին հաջողվում է «A» Սերիայի 3 տարբեր մրցաշրջանում 25+ գոլի հեղինակ դառնալ։ Ինչպես նաև՝ երրորդ ֆուտբոլիստը՝ առհասարակ, Գուննար Նորդալից ու Ստեֆանո Նայերսից հետո։

«A» Սերիայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Լացիոյի» կազմում 28 խաղի է մասնակցել։ 25 գոլից բացի նաև 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։