«Լիվերպուլը» և «Տոտենհեմը» հետաքրքրված են Ձանիոլոյի ծառայություններով

«Ռոման» պատրաստ է ամռանը վաճառել կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյին։ Իտալական ակումբը ցանկանում է ֆուտբոլիստի համար ստանալ 50 միլիոն եվրո, այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:

Իտալիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են անգլիական «Տոտենհեմն» ու «Լիվերպուլը»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»։

Իտալացու պայմանագրի ժամկետը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում «A» Սերիայում նա անցկացրել է 23 հանդիպում ՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։