«Բավարիան» հետաքրքրված է «Բարսելոնայի» երիտասարդ աստղով

«Բարսելոնայի» հեռանկարային կիսապաշտպան Գավին հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» թիրախում, հայտնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» հետևում է «Բարսելոնայի» հետ Գավիի նոր պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս պահին կատալոնական ակումբի ղեկավարությանը չի հաջողվում համոզել 17-ամյա իսպանացուն երկարաձգել համագործակցությունը կատալոնական ակումբի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Գավին Լա լիգայի 25 խաղում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 17-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ մրցաշրջանի ավարտին։