Տուխելը խորհուրդ է տվել Լուկակուին սպասել

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ասել է, թե ինչ է պակասում թիմի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին ավելի լավը դառնալու հարցում։

․ «Լուկակուն պետք է անի այն, ինչ արել է Վերները։ Նա պետք է սպասի, համբերատար լինի, քրտնաջան աշխատի և թիմին առաջին տեղում դնի։ Բոլորը կարծում են, որ մարզիչներն են ընտրում մեկնարկային կազմը, բայց իրականում հենց խաղացողներն են ընտրում խաղալ այնտեղ, թե ոչ։ Վերները հիմա շատ լավ է հանդես գալիս և վերջին հանդիպումներում նա լիովին վաստակել է խաղադաշտ դուրս գալու իրավաունքը»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Goal» պարբերականը։

Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն «Ազնվականների» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 12 գոլի հեղինակ։