Կրիշտիանու Ռոնալդուն «Նորվիչի» դեմ խաղում հեթ-տրիկից հետո կիսվել է իր մտքերով: «Մանչեսթեր Յունայթեդը» 33-րդ տուրում պորտուգալացիների գոլերի շնորհիվ 3:2 հաշվով հաղթեց «Նորվիչին»:
«Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք և վերադարձանք Պրեմիեր լիգայում ճիշտ ուղու վրա: Ինչպես նախկինում ասացի, անհատական ձեռքբերումները նշանակություն ունեն միայն այն դեպքում, եթե դրանք թիմին օգնում են արդյունքի հասնել: Իմ կարիերայի 60-րդ հեթ-տրիկը էլ ավելի կարևոր է, քանի որ այն մեզ երեք միավոր բերեց։
Մենք չենք հանձնվում, պայքարում ենք մինչև վերջ»,- գրել է հարձակվողը Instagram-ում: