Կլոպը` «Սիթիին» հաղթելուց հետո. «Մենք երջանիկ ենք, որովհետև հաղթեցինք աշխարհի ուժեղագույն թիմին»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում տարած հաղթանակի մասին (3:2).

«Ես աներևակայելի հպարտ եմ։ Կարծում եմ՝ առաջին խաղակեսը լավագույններից էր իմ գլխավորությամբ թիմի պատմության մեջ։ Մենք ամեն ինչ ճիշտ արեցինք, օգտագործեցինք գոլային հնարավորությունները։ Անհավանական առաջին խաղակես էր, ինձ դուրս եկավ ամեն վայրկյանը:

Երկրորդ խաղակեսը սկսվեց «Մանչեսթեր Սիթիի» գոլով, ապա խաղը բացվեց: «Սիթիի» խաղի որակն անհավանական է, նրանց դժվար էր հաղթել, բայց մենք ունենք խաղացողներ, ովքեր կարող են հաղթել նրանց:

Մենք եզրափակչում ենք։ «Սիթին» գիտեր, որ դժվար է լինելու խաղալ մեր դեմ: Երբ երկու թիմերն էլ չափազանց կենտրոնացած են, խաղը դառնում է լարված։

Մենք յոթերորդ երկնքում ենք, հաղթեցինք աշխարհի ուժեղագույն թիմին։ Սա յուրահատուկ պահ է»,- Կլոպին է մեջբերում BBC-ն։