Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բրայթոնին»։ Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0:1։
Միակ գոլը 90-րդ րոպեին խփեց «Բրայթոնի» հարձակվող Լեանդրո Տրոսսարդը։ Մրցաշարային աղյուսակում «Բրայթոնը» 40 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։ «Տոտենհեմը» 57 միավորով 4-րդն է։