Զիդանը դիտարկում է «Պարի Սեն Ժերմենը» գլխավորելու տարբերակը

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեռ վերջնական վորոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ, հայտնում է «Le Parisien» պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը առաջնահերթություն է տալիս ֆրանսիացի մասնագետի հետ համաձայնության հասնելուն և ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։ Նշվում է, որ փարիզցիների ներկայացուցիչները հանդիպել են Զիդանի հետ և քննարկել նախագիծը։

Հիշեցնենք, որ Զիդանը ավելի վաղ ասել էր, որ  այս պահին կցանկանար գլխավորել միայն Ֆրասիայի ազգային հավաքականը, սակայն «Պարի Սեն Ժերմենի» առաջարկը նույնպես հետաքրքրել է նրան։