Ֆրանսիայի նախագահը փորձում է համոզել Մբապեին  մնալ ՊՍԺ-ում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձում է  համոզել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեին ամռանը չհեռանալ թիմից, հայտնում է RTL France-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 2018թ․-ի Ելիսեյան պալատում հանդիպումից հետո Մակրոնն ու Մբապեն մշտապես կապի մեջ են։ Նշենք, որ Մբապեի գործող պայմանագիրը «Պարի Սեն Ժերմենի» հետ ավարտվում է  հունիսին և մինչ այժմ ֆուտբոլիստը  իր ապագայի հետ կապված  որոշում չի կայացրել։ Նշվում է, որ Մակրոնը պնդում է, որ Մբապեն պայմանագրի ժամկետը երկարաձգի փարիզյան ակումբի հետ։ Հիշեցնենք, որ Մբապեի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։ Տեղեկացնենք, որ Մբապեն այս մրցաշրջանում Ֆրանսիայի Լիգա 1-ում «Պարի Սեն Ժերմենի» կազմում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է 20 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։