«Ռեդ Սթարի» երկրպագուները բոյկոտել են հանդիպումը՝ ակումբը ամերիկացի ներդրողներին վաճառելու պատճառով

Ֆրանսիայի առաջնության 3-րդ դիվիզիոնի 30-րդ տուրի՝ «Ռեդ Սթար»-«Սետ» հանդիպման 32-րդ րոպեին տանտերերի երկրպագուները մարզադաշտ են նետել ճայթրուքներ՝ ի նշան բողոքի, մինչ այդ մարզադաշտում բաներներ էին տեղադրել ամերիկյան ներդրողի դեմ, որը պլանավորում է  դառնալ ակումբի սեփականատերը։

Երկու անգամ խաղն ընդհատվել է, ինչից հետո գլխավոր մրցավարը որոշել է թիմերին հեռացնել խաղադաշտից։ Դրանից հետո խաղը չի վերսկսվել ։

Նշենք, որ ամերիկյան 777 Partners հիմնադրամը «Ռեդ Սթարը» գնելու համար կվճարի 15 մլն․ եվրո։ Գործարքը պաշտոնապես պետք է կնքվի մեկ ամսվա ընթացքում։

Հարկ է նշել, որ «Ռեդ Սթարի» պոտենցիալ գնորդին են պատկանում՝ «Ջենոան», «Ստանդարտը» և «Վասկո Դե Գաման»։