«Ինտերը» արտագնա հաղթանակ տարավ «Սպեցիայի» նկատմամբ և բարձրացավ առաջին հորիզոնական (VIDEO)

Իտալիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Ինտերը» պարտության մատնեց «Սպեցիային»։ Միլանյան ակումբը հաղթեց 3։1 հաշվով։ «Ինտերի» կազմում գոլերի հեղինակ են դարձել կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը, հարձակվողներ Լաուտարո Մարտինեսը և Ալեքսիս Սանչեսը։

«Ինտերը» վաստակեց 69 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական՝ 1 միավորով առաջ անցնելով «Միլանից»: «Սպեզիան» մնաց 15-րդ հորիզոնականում (33 միավոր)։