Մադրիդի «Ռեալը» մտադիր է վերաբացել նորացված «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտը 2022 թվականի դեկտեմբերի 14-ին, հայտնում է Defensa Central-ը:
Նշվում է, որ եթե այդ ծրագրերը հնարավոր լինի իրականացնել, ապա բացումը տեղի կունենա առաջին «Բեռնաբեուի» բացումից ուղիղ 75 տարի անց, որը տեղի է ունեցել 1947 թվականին։ Աղբյուրի համաձայն՝ նոր մարզադաշտի տարողունակությունը կավելանա 4000 նստատեղով և կկարողանա ընդունել 85500 երկրպագու։
Տարողունակությունը հնարավոր կլինի ավելացնել այն պատճառով, որ մարզադաշտի բարձրությունը կավելանա 10 մետրով և կավելացվի ևս մեկ փոքր հարկ։