«Ռոման» կիսաեզրափակչում է. Ձանիոլոն հեթ-տրիկի հեղինակ (VIDEO)

Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում Հռոմի «Ռոման» չորս անպատասխան գնդակ ուղարկեց նորվեգական «Բոդե/Գլիմտի» դարպասն ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Մեկ գոլ խփեց Տեմի Աբրահամը, հեթ-տրիկ ձևակերպեց Նիկոլո Ձանիոլոն: Հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը և փոխարինվեց 85-րդ րոպեին: Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում հաղթել էր նորվեգական թիմը 2:1 հաշվով: