2023/24 մրցաշրջանից սկսած այն ակումբները, որոնք չեն ունենա կանանց թիմ կենթարկվեն տույժերի և տուգանքների

Կանանց ֆուտբոլը խրախուսելու համար ՈՒԵՖԱ-ն 2023/24 մրցաշրջանից սկսած եվրոպական մրցաշարերի արտոնագրման մեջ կանանց թիմ ունենալու համար կներառի բոնուսներ, իսկ ովքեր չեն ունենա կանանց թիմ կենթարկվեն տույժերի։ Անգամ դա կարող է խանգարել տվյալ ակումբներին  տարբեր խաղարկությունների մասնակցելու հարցում։

Լիցենզավորման և ֆինանսական կայունության մասին ՈՒԵՖԱ-ի նոր կանոնակարգը հաստատվել է անցյալ շաբաթ և ուժի մեջ է  մինչև 2019-2024 թվականնրը՝ քառամյա ժամանակահատվածում։ Նոր հաստատված կանոնակարգի 21-րդ հոդվածի համաձայն՝ բոլոր եվրոպական ակումբները պետք է պարտադիր ունենան նաև կանանց թիմ և աջակցեն դրա զարգացման գործին։