Հոլանդիայի ֆուտբոլի թագավորական ասոցիացիան մեղավոր է ճանաչել «Մաստրիխտի» երկրպագուներին «Դորդրեխտի» ֆուտբոլիստ Սեյդին Նդայեի նկատմամբ ռասիստական արտահայտություններ անելու մեջ և որոշել է նրանց 20 տարով զրկել մարզադաշտեր մուտք գործելու իրավունքից։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 25-ին, երբ մրցավար Ռիչարդ Մարտենսը «Մաստրիխտի» և «Դորդրեխտի» միջև ընթացող հանդիպման ժամանակ դադարեցրել է այն հյուրերի ֆուտբոլiստ Սեյդին Նդայեի հասցեին ուղղված ռասիստական արտահայտություններից հետո։ Սակայն ընդմիջումից հետո ֆուտբոլիստներ վերադարձել են խաղադաշտ և ծնկի գալով աջակցել են Նդայեին, ով այս գործով արդեն դիմել է ոստիկանություն։