38-ամյա Արյեն Ռոբենը կարիերան ավարտելուց հետո նոր մարտահրավերներ է փնտրում։ Վերջերս հոլանդացին Ռոդերդամում մասնակցել է մարաթոնյան վազքի։
Մյունխենի «Բավարիայի» և Հոլանդիայի հավաքականի նախկին խաղացողը մոտ 43 կիլոմետր տարածությունը հաղթահարել է 3 ժամ 13 րոպե 57 վայրկյանում։ Ռոբենը մարաթոնի հաղթողից հետ մնաց 69 րոպե։
«Դա այնքան էլ զվարճալի չէր, բայց ես դա արեցի: Հանդիսատեսը, որը եկել էր դիտելու մարաթոնը, շատ աջակցեց ինձ, շնորհակալություն նրանց դրա համար: Սկզբում ժամանակի համար էի անհանգստանում, բայց հետո պարզապես գլխիցս հանեցի բոլոր մտքերը։ Ոմանք ասում են՝ դու խենթ ես։ Բայց ես պարզապես սպորտի սիրահար եմ»,- մրցավազքից հետո իր տպավորություններով կիսվել է Ռոբենը: