Լապորտան հայտարարել  է, որ այս ամռանը Հոլանդի տրանսֆերը գնելու ևս մեկ փորձ կձեռնարկի

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի նկատմամբ, հայտնում է Diario Sport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Հոլանդի գործակալ Մինո Ռայոլայի և  «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի միջև  հանդիպում է տեղի ունեցել  և քննարկվել է ֆուտբոլիստի տեղափոխության հարցը։ Կատալոնական ակումբի նախագահը հայտարարել է, որ այս ամռանը Հոլանդի տրանսֆերը գնելու ևս մեկ փորձ կձեռնարկի։ Ռայոլան հասկացրել է Լապորտային, որ չնայած Հոլանդը դեռևս չի որոշել, թե որ ակումբում է հանդես գալու, սակայն նրա տրանսֆերը ձեռք բերելը դժվար կլինի կատալոնական ակումբի համար, քանի որ ֆինանսական տեսանկյունից «Մանչեսթեր Սիթին»  և «Ռեալը»  ավելի լավ վիճակում են գտնվում։