ՉԼ-ի քառորդ եզրափակչի՝ «Ատլետիկո»-«Մանչեսթեր Սիթի»(0։0) պատասխան հանդիպումից հետո տհաճ միջադեպ է գրանցվել։ Լարված հանդիպումից հետո «Ատլետիկոյի» պաշտպան Շիմե Վրսալկոն հանդերձարանի ճանապարհին դարպասապահի ձեռնոցները նետել ու թքել է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ ՈՒոլկերի վրա, որից հետո ընդհարում է տեղի ունեցել ֆուտբոլիստների միջև։