«Վեստ Հեմը» Եվրոպա լիգայի կիսեզրափակիչ փուլ դուրս գալու լավ հնարավորություն ունի․ Մոյեսը՝ «Լիոնի» հետ խաղից առաջ

«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոսել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Լիոնի» հետ կայանալիք պատասխան հանդիպման սպասելիքների մասին։

« Մենք  հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություն ունենք։ Առաջին խաղում գրանցված արդյունքը(1։1) վատը չէ, եթե հաշվի առնենք, որ մենք 45 րոպե 10 ֆուտբոլիստներով էինք խաղում։ Եկեք տեսնենք, թե ինչ կարող ենք անել, երբ մենք խաղադաշտում կունենանք 11 ֆուտբոլիստներ»։

Տեղեկացնենք, որ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Լիոն»-«Վեստ Հեմ» պատասխան հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։