Մխիթարյան. «Մենք ուժեղ թիմ ենք, վաղը պետք է դա ցույց տանք խաղադաշտում ու հաղթենք»

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Կոնֆերենց լիգայի քառորդ եզրափակչի «Բոդո/Գլիմտի» դեմ պատասխան խաղի մասին։

«Մեզ համար վերջին խաղը ոչինչ չի նշանակում: Մենք մտածում ենք վաղվա դիմակայության մասին: «Բոդո/Գլիմտի» դեմ պետք է անընդհատ մտածելով խաղալ։ Մենք ուժեղ թիմ ենք, վաղը պետք է դա ցույց տանք խաղադաշտում ու հաղթենք։ Ես միշտ հավակնություններ եմ ունեցել ինչ-որ բան հաղթելու յուրաքանչյուր ակումբում, որտեղ հանդես եմ եկել»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն։

Պատասխան խաղը կկայանա ապրիլի 14-ին։ Հանդիպումը կկայանա Հռոմի «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: