Կապու. «Բավարիայի ֆուտբոլիստներին պակասում էր համեստությունը, իսկ մենք ցնցեցինք ողջ Եվրոպան»

«Վիլյառեալի» կիսապաշտպան Էթյեն Կապուն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու մասին։ 1/4 եզրափակիչում իսպանացիները հաղթեցին «Բավարիային»։ Առաջին խաղում «Վիլյառեալը» հաղթել է 1:0 հաշվով, երկրորդ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

«Ես լի եմ էյֆորիայով, մենք յոթերորդ երկնքում ենք։ Այն, ինչ նրանք ասացին մամուլում, մեզ մոտիվացրեց. Կարծում եմ՝ նրանց մի քիչ պակասում էր համեստությունը։

Դա անհավանական է, կարծում եմ՝ մենք ցնցեցինք ողջ Եվրոպան։ Գիտեինք, որ հնարավորություն կունենանք։ Մենք ոչ մի գավաթ չնվաճեցինք, ոչինչ չնվաճեցինք, պարզապես դուրս եկանք կիսաեզրափակիչ, սա պատմական պահ է ակումբի և խաղացողների համար»,- ասել է Կապուն L’Equipe-ին տված հարցազրույցում: