Ֆաբիո Կապելոն բացատրել է, թե ինչու «Բավարիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից

Անգլիա հավաքականի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է «Վիլյառեալի»` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը։

«Սրանք երկու շատ գեղեցիկ հանդիպումներ էին։ Երբ «Ռեալը» խաղում է տանը, նրանք կարող են հետ բերել  ցանկացած հաշիվ։ «Բավարիայի» հանդիպման մասին ասեմ, որ նրանք շատ բարդ մրցակից են ունեցել։ Այս պահին խելահեղ դժվար է խաղալ բոլոր իսպանական թիմերի հետ. նրանք որակ ունեն՝ զուգակցված բարձր տակտիկական հագեցվածության հետ»,- ասել է Կապելոն ։