Մոդրիչն ու Վինիսիուսը «Ռեալի» հետ մայիսին կքննարկեն նոր պայմանագիր կնքելու հարցը

Մադրիդի «Ռեալը» ծրագրում է հաջորդ ամիս երկարաձգել թիմի երկու առանցքային խաղացողների՝ Լուկա Մոդրիչի և Վինիսիուսի պայմանագրի ժամկետները։ 36-ամյա խորվաթի պայմանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ ավարտվում է երկու ամսից և մադրիդցիները ցանկանում եմ հաջորդ ամիս երկարաձգել այն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ինչ վերաբերում է Բրազիլացուն, ապա նրա պայմանագրի ավարտին դեռ երկու տարի կա, սակայն «Սերուցքայիններ» չեն ուզում հապաղել և պատրաստվում են նրան նույնպես հաջորդ ամիս նոր պայմանագիր առաջարկել։

Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը և Վինիսիուսը անցկացրել են համապատասխանաբար 37 և 43 հանդիպում՝ որոցում խորվաթ ֆուտբոլիստը դարձել է 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ, իսկ 21-ամյա բրազիլացին 17 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։