Ռոդրիգոն ասել է, որ Մոդրիչը նման է իր հայրիկին

Մադրիդի «Ռեալի» երիտասարդ բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո խոսել է թիմի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ ունեցած հարաբերությունների մասին։

․ « Չեմպիոնների լիգայում հաղթելը, մինչ այժմ իմ կարիերայի ամենակարևոր նպատական է։ Ինչ վերաբերում է Լուկաին կարող եմ ասել, որ ինչպես միշտ կատակում ենք, որ Մոդրիչը նման է հորս։ Նա ինձ շատ է օգնում, երբ ինչ-որ բանի կարիք եմ ունենում նա միշտ այդտեղ է լինում։ Շատ ուրախ եմ նրա կողքին խաղալու համար, դա ինձ համար մեծ պատիվ է։

Հիշեցնենք, որ երեկ կայացած Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը 3։2 հաշվով պարտվեց «Չելսիին», բայց ընդհանուր 5։4 հաշվով դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։