Տեն Հագի հեռանալու դեպքում «Այաքսը» կարող է գլխավորել «Լիոնի» գլխավոր մարզիչ Պետեր Բոշը

«Voetbal International» պարբերականի հաղորդմամբ՝ Ամստերդամի «Այաքսը» ցանկանում է վերադարցնել Լիոնի «Օլիմպիկի» գլխավոր մարզիչ Պետեր Բոշին, եթե թիմի ներկայիս մարզիչ Էրիկ Տեն Հագը որոշի հեռանալ ակումբից։

Աղբյուրի համաձայն՝ հոլանդացի մասնագետը ակտիվ բանակցությունների մեջ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և ամենայն հավանականությամբ կգլխավորի «Կարմիր սատանաներին» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ «Այաքսի» ղեկավարությունը լավ իմանալով այս ամենի մասին որոշել է թիմ վերադարձնել Պետեր Բոշին, ով նխակինում աշխատել է հոլանդական ակումբում։

Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը ամստերդամյան ակումբում աշխատել է 2016/17 թվականների ընթացքում, երբ նրա գլխավորությամբ թիմիը դուրս էր եկել Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ՝ որտեղ էլ պարտվել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։