«Արսենալը» պատրաստվում է երկարաձգել Մարտինելիի պայմանագրի ժամկետը

«Արսենալը» պատրաստվում է երկարաձգել թիմի բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելիի պայմանագրի ժամկետը, հայտնում է ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը գոհ է 20-ամյա բրազիլացու ցույց տված խաղից և ցանկանում է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը։

Ընթացիկ մրցաշրջանում Մարտինելին Պրեմիեր լիգայի շրջանակում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով հինգ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։