«Վիլյառեալը» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բավարիայի» դեմ պատասխան խաղում ոչ-ոքի խաղալուց հետո Մյունխենից տուն է վերադարձել երկրպագուների հետ։
Ակումբի Twitter-ի պաշտոնական էջը տեսանյութ է հրապարակել, որում «դեղին սուզանավի» խաղացողները երկրպագուների ծափերի ու երգերի ներքո զբաղեցրել են իրենց տեղերը ինքնաթիռում։
Հաղորդվում է, որ թիմի հետ թռիչքը ներառվել է Մյունխենում կայանալիք երկրորդ հանդիպման տոմսերի արժեքի մեջ։
«Վիլյառեալը» երկու խաղի արդյունքնում հաղթեց «Բավարիային» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» և «Լիվերպուլի» միջև դիմակայության հաղթողի հետ։
Heading back home with a smile on our faces 😁🛫.#UCL pic.twitter.com/LPffZtR0Jg
— Villarreal CF English (@VillarrealCFen) April 13, 2022