«Լայպցիգը» ինքն իրեն խնդիրներ ստեղծեց»․ Տեդեսկոն՝ «Ատալանտայի» հետ խաղից առաջ

«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն խոսել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ատալանտայի» հետ կայանալիք հանդիպման սպասելիքների մասին։

« Մենք անհամբերությամբ սպասում ենք Բերգամո ուղևորությանը, քանի որ գտնվում ենք լավ մարզավիճակում։ Մենք վերլուծել ենք առաջին խաղը։ «Լայպցիգը» չափից շատ էր  մրցակցին թույլ տալիս  գոլային պահեր ստեղծել, թեպետ ինքն էլ շատ պահեր էր ստեղծում։ Մենք հաճախ էինք սխալվում և գրեթե ճնշում չէինք գործադրում մրցակցի վրա։ «Ատալանտայի» և նրա խաղաոճի  հանդեպ ունեցած հարգանքով հանդերձ կասեմ, որ մենք ինքներս մեզ էինք խնդիրներ ստեղծում։ Մենք ավելի շատ ջանքեր պետք է գործադրենք պատասխան խաղում,- Տեդեսկոյի խոսքերն է մեջբերում «Լայպցիգի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ վերոհիշյալ թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1։1 արդյունք, իսկ պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։45-ին։