Համյալայնենը դարձավ առաջին ֆին ֆուտբոլիստը, ով հանդես է գալիս Բրազիլիայի առաջնությունում

Ֆիննական ԿՊՌ-ի պաշտպան Նիկո Համյալայնենը կարիերան կշարունակի «Բոտաֆոգոյում», որտեղ մինչև տարեվերջ հանդես կգա վարձավճարով, հայտնում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը։ Այդպիսով 25-ամյա Համյալայնենը դարձավ Բրազիլիայի առաջնությունում առաջին ֆին ֆուտբոլիստը։ Տեղեկացնենք, որ նա ծնվել է ԱՄՆ-ում, սակայն հանդես է գալիս Ֆինլանդիայի հավաքականում, քանի որ հայրը ֆինլանդացի է։