Ինֆանտինոն խոսել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Քաթարում ԱԱ անցկացման վերաբերյալ կոնսենսուսային բանաձևի ընդունման մասին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Քաթարում աշխարհի առաջնության անցկացման վերաբերյալ կոնսենսուսային բանաձեւի ընդունումը վկայում է այն մասին, որ ֆուտբոլը փոխըմբռնման և հանդուրժողականության ստեղծման գործիք է: Տեղեկացնենք, որ ապրիլի 8-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոնսենսուսային բանաձև է ընդունել Քաթարում 2022 թվականի աշխարհի առաջնության անցկացման վերաբերյալ:

« Այս դժվարին ժամանակներում, որոնք լի  են հակամարտություններով և տարաձայնություններով, այն փաստը, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է այդ կոնսենսուսային բանաձևը, ֆուտբոլի ուժի հստակ ազդակ է ՝ որպես փոխըմբռնման, հանդուրժողականության, ինտեգրման և խաղաղության գործիք, ինչպես նաև ևս մեկ խոստովանություն, որ ՖԻՖԱ-ն կարևորագույն սոցիալական դեր է կատարում ամբողջ աշխարհում»,- Ինֆանտինոյի խոսքերնէ  մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։