Զուման հնարավոր է բաց կթողնի «Լիոնի» դեմ պատասխան հանդիպումը

«Վեսթ Հեմի» ֆրանսիացի պաշտպան Կուրտ Զուման վանասվածքի պատճառով կարող է բաց թողնել Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի Լիոնի «Օլիմպիկի» դեմ պատասխան հանդիպումը։ «Բրենտֆորդից» կրած պարտության ժամանակ (2։0) ֆրանսիացին ոլորել է կոճը, ինչի արդյունքում «Մրճահարների» գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսը ստիպված փոխարինել է նրան։

Այսօր 27-ամյա ֆուտբոլիստը հետազոտվել է, սակայն դեռ պարզ չէ կկարողանա մասնակցել պատասխան հանդիպմանը թե ոչ։ Բայց և այնպես ակնկալվում է, որ Զումայի խաղալու հավանականությունը շատ քիչ է։

Հիշեցնենք, որ երկու թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր 1։1 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 14-ին ժամը՝ 23։00-ին։