Ռոնալդոն նշել է Չեմպիոնների լիգայի իր ֆավաորիտին

Մադրիդի «Ռեալի», «Միլանի», «Ինտերի» և մի շարք այլ ակումբների բրազիլացի նախկին լեգենդար հարձակվող Ռոնալդո Նազարիո դե Լիման նշել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության իր ֆավորիտին։ «Մեծատամը» նաև խոսել է Իտալիայի առաջնության չեմպիոնական մրցավազքի և իր ակնկալիքների մասին։

․ «Ինձ համար Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտը շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալը»։ Ինչ վերաբերում է Սերիա «A»-ի ընթացիկ խաղարկությանը, ապա կասեմ որ շատ թեժ պայքար է ընթանում տիտղոսի համար։ Կարծում եմ, որ «Ինտերը» ավելի լավ է խաղում, և հուսով եմ, որ նրանք կարող են կրկին հաղթել Սկուդետոն»,- Ռոնալդոի խոսքերն է մեջբերում «Football Italia» պարբերականը։